Լրահոս
Օրվա լրահոսը

Տառապանք (բանաստեղծություն)

Նոյեմբեր 06,2017 00:01

Խառնակ վիճակ է, մեռել է կյանքը,

Հավատն ունայն է, դարձել է տկար,

Փոշիացել է վեհ երազանքը,

Ապրելը արդեն դարձել է օտար:

Որբի են նման մեր արժեքները,

Նրանք մրսում են մեղմ, թեթև քամուց,

Էլ ծափ չեն տալիս հոգու թևերը,

Արնաքամվել են բազում վերքերից:

Լրիվ մարել է մարդկանց հավատը,

Միևնույն դարձել ապրել-մեռնելը,

Կյանքը կորցրել է իր վեհ իմաստը,

Հերոսություն է գոյատևելը:

Իսկ «ճարպիկները» մի փոքր խմբով,

Տիրել են երկրում եղած-չեղածին,

Շուրջը վարակել ահով ու դողով,

Ու մարդկանց թողել բախտի սլաքին:

Կյանքը դարձել է ահեղ խառնարան,

Քաոս է տիրում ամեն անկյունում,

Այն հիշեցնում է խուլ կառափնարան,

Որտեղ մարդիկ լոկ մահ են որոնում:

Ամոթ է խոսել արժեքի մասին,

Ողջը այրել են ու դարձրել մոխիր,

Երազանքները դատարկ են ու սին.

Մարդկանց հոգում կա անսասան ոճիր:

Փրկություն չկա այս լերթ վիճակից,

Հույսի փոխարեն կա լոկ դագանակ,

Ի՞նչ անեն, գոնե չզրկվեն լույսից,

Երբ ելքը փակ է՝ առանց արեգակ:

Նույնիսկ հույս չկա Տիրոջ օրհնանքից,…

Մարդիկ շատ մոտ են մահվան երախին,

Կարո՞ղ են դուրս գալ այդ փակ օղակից,

Թե՞, կեր կդառնան նենգ սատանային:

Ամեն միջոցի դիմում են մարդիկ,

Եվ կանգ չեն առնում ոչնչի առջև,

Հույսը դարձել է անցքերով փուչիկ,

Չարը հեղում է վշտերի անձրև:

Այս կյանքը լրիվ դարձել է փորձանք,

Փակվել են անգամ մահվան դռները,

Հույսը մեռել է՝ ոչ մի արձագանք,

Ո՞վ է փրկելու բյուր հոգիները:

Այս ի՞նչ դիվական ուժեր են իջել,

Եվ ասպատակում այս սուրբ երկիրը,

Անգամ չեն ուզում վայրկյան կանգ առնել…

Կյանքի է կոչվում նենգ ծրագիրը…

Մարդկանց պատել է թուլության շունչը,

Անկանոն դարձրել նրանց քայլերը,

Ի չիք են դառնում բոլոր հույսերը,

Լրիվ մարում է փրկության տենչը:

Միայն հրաշքը կարող է փրկել,

Անհույս, անտարբեր այս ժողովրդին,

Որ փորձի մի կերպ իր մեջքը ուղղել,

Ու առանց ամոթ նայել աշխարհին:

Անեծք է իջել այս հին, սուրբ հողին,

Իր մեջ ներքաշել ողջ ժողովրդին,

Դժվար է մեղմել կատաղի հողմին,

Փրկություն բերել գերեզմաններին:

Օտարացել են մարդիկ իրարից,

Նրանց չի հուզում ուրիշի ցավը,

Նրանք հյուսում են լոկ իրենց դավը,

Ամեն ինչ հեռու՝ սեփական կաշվից:

Ջրի է փոխվել մարդկանց արյունը,

Էլ չկա եղբայր, քույր կամ բարեկամ,

Հանգիստ քանդում են ուրիշի տունը,

Եվ առանց խղճի դարձնում արնաքամ:

Նրանց հուզում է լոկ իրենց շահը,

Թքած, թե շուրջը ինչ է կատարվում,

Հանգիստ են տանում կողքինի մահը,

Այդ ճանապարհին՝ ետ քայլ չեն անում:

Սարսափելի է այն տառապանքը,

Որը տանում են մարդիկ լռակյաց,

Թագավորում է միայն քծնանքը,

Նրանք կանգուն են լոկ պարտադրված:

Դաժան վիճակը սփռել է քաոս,

Մարդկանց կապերը խզվել են անդարձ,

Կա լոկ տառապանք՝ վշտերի ջրհոս,

Էլ նորմալ կյանքին չկա վերադարձ:

Եթե կհաշտվենք այս վիճակի հետ,

Եվ կկռանանք, կդառնանք ստրուկ,

Մեր ազգը անդարձ կկորչի անհետ,

Մեզնից չի մնա անգամ մի մանրուք:

Աշխարհը կասի. նրանք սովոր են,

Բյուր զոհեր դարսել, հետո նվնվալ…

Կասենք՝ ասկյար են, հրեշ, ստոր են,

Դարձյալ փորձում են հայերին մորթել:

Պետք է սթափվենք ու զգոնանանք,

Եվ հարց ուղղենք մեզ. այս ի՞նչ ենք անում,

Թոթափենք լուծը, արագ արթնանանք,

Տեսնենք, թե ո՞ւր ենք երկիրը տանում:

Միայն այս դեպքում կզարթնի հույսը,

Եվ մենք կտեսնենք փրկության լույսը,

Կիջնի հրաշքը, կմիակամվենք,

Ու փլված վիհից ճամփա կսարքենք…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. samvel says:

    Հարգելի խմբագրապետ.
    Ես հարգում եմ Ձեր անաչառությունը, ազատասիրությունը, բայց այսպիսի բարբաջանքները և հոռետեսական ոգորումները չէի ցանկանա կարդասլ ՁԵՐ կայք էջում:

  2. samvel says:

    Ես բանաստեղծությունից մի քիչ հասկանում եմ, բայց սա նման չէ բանաստեղծության, որը բառացի նշանակում է՝ ՞Բան ստեղծել՞, բայց ԱՅՍՊԻՍԻ տափակությունով բան չէս ստեղծի, բացի չարոթյուն և նողկանք սերմանելուց::

Պատասխանել samvel

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930