Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Շարունակվում են գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման աշխատանքները

Նոյեմբեր 06,2017 18:15

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները:

Քաղաքապետի տեղակալ  Դավիթ Օհանյանը նշել է, որ այգու հարակից ստորգետնյա անցման սեփականատիրոջ կողմից ևս համապատասխան աշխատանքներ են տարվում ջրամեկուսացման, սալիկապատման և աստիճանավանդակների նորոգման ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը՝ իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել են նաև գործող կրպակներին հարակից 30 մետաղյա կոնստրուկցիաներ, որոնք ծառայել են որպես բացօթյա ապօրինի առևտրի հարթակներ: Այս մասով ևս հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

Խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ սահմանված ժամկետներում իրականացվել է անձրևատարների մաքրման և կարգաբերման աշխատանքներ, որի արդյունքում ապահովված է համակարգի լիարժեք շահագործումը:

Աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ եղանակային պայմաններից ելնելով՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում արդեն գործարկվել են ջեռուցման համակարգերը: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ և հետևել, որ ջեռուցման համակարգերը շահագործվեն անխափան:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930