Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտը կրակում էր միայն ըստ անհրաժեշտության ու հրամանի, որովհետև չէր ուզում աշխարհի ոչ մի մոր աչքերից արցունք թափվի

Նոյեմբեր 09,2017 13:36

Նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը անապահով ընտանիքի, միայնակ մոր ու հինգ քրոջ միակ եղբայրն էր։

«Դեպքի մանրամասները դեռ պարզվում են, բայց մի բան ակնհայտ է` պայթյունի գրեթե ողջ զորությունը կրել է Հրանտի մարմինը, ինչը փաստում է անձնազոհության մասին»,-ասում էին Հրանտի հարազատները։ Ու վստահեցնում էին, որ «անձնազոհը» իրոք դիպուկ նկարագիր էր Հրանտի համար։

«Անասելի բարի տղա էր, հավատքը իր կյանքի անքակտելի մասն էր կազմում, տոգորված էր հարազատներին միասին տեսնելու, նրանց խինդ պարգևելու գաղափարով։ Ասում էր, որ պիտի մորն օգնի, «թիկունք լինի», որ միասին տանիք ստեղծեն։ Լինելով 22 ամսվա զինծառայող, փառքով անցել էր Ապրիլյան պատերազմի թոհուբոհով։ Չնայած հիանալի դիպուկահար էր ու բազմիցս էր գովասանքների արժանանում իր վերադասների կողմից, հաճախ էր ասում, որ խուսափում է հակառակորդի զինվորին կրակելուց, և կրակում միայն ըստ անհրաժեշտության ու հրամանի, որովհետև չի ուզում աշխարհի ոչ մի մոր աչքերից արցունք թափվի»,- պատմում էին Հրանտի հարազատները։

Հրանտ Մանգասարյանին հուղարկավորեցին նոյեմբերի 7-ին։ Նրան ճանապարհեցին որպես Հերոս, որը հերոս էր թե՛կյանքում, թե՛ անգամ կյանքի վերջին վայրկյաններին։

Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Սյուզաննա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930