Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանի նախագահը բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանում

Նոյեմբեր 10,2017 10:28

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը նոյեմբերի 9-ին այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ): Համալսարանի ղեկավարության հետ կարճատև զրույցից հետո Աշոտ Ղուլյանը բանախոսությամբ հանդես է եկել ուսանողների ու դասախոսական կազմի համար:

ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի և մյուս պատասխանատուների  հետ հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ընդգծել է վերջին շրջանում ամերիկյան համալսարանի և Արցախի Հանրապետության շփումների ու կապերի ակտիվացման կարևորությունը՝ բարձր գնահատելով համալսարանի կողմից արցախյան գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով Արցախի հետ երկարամյա համագործակցությանը՝ ՀԱՀ ղեկավարները մանրամասներ են հաղորդել առաջիկա նախագծերի վերաբերյալ:

Այնուհետև ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետում Աշոտ Ղուլյանը հանդես է եկել «Արցախի պետականաշինության գործընթացը. համադրելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով բանախոսությամբ: Իր ելույթում խորհրդարանի ղեկավարը կարևորել է արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին ընդառաջ գիտական-վերլուծական շրջանակներում Արցախի պետական շինարարության առանձնահատկություններին, անվտանգության համակարգի և ժողովրդավարության ինստիտուցիոնալ զարգացմանը, Արցախի միջազգային ճանաչման հայեցակարգային մոտեցումներին վերաբերող թեմաների շուրջ քննարկումների անհրաժեշտությունը:

ԱԺ նախագահը պատասխանել է ներկաների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին և դրանում Արցախի մասնակցությանը, Արցախի անկախության ճանաչման շուրջ խորհրդարանական մակարդակով ընդունվող բանաձևերին, ժողովրդագրական քաղաքականությանը և վերաբնակեցման հեռանկարներին վերաբերող  հարցերին:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը շրջայց է կատարել համալսարանում և ծանոթացել ուսումնառության պայմաններին:

Արցախի Հանրապետության

ԱԺ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930