Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վտանգներ Մերձավոր Արեւելքի հայ համայնքի համար.  «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 10,2017 10:31

Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ սրվող հակամարտությունը եւ դրա հետեւանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ եւ ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել:

«Մենք լավ հարաբերություններ ունենք վարչապետ Հարիրիի եւ Լիբանանի կառավարության հետ եւ չեմ ակնկալում որ մեր հարաբերությունները կփոխվեն: Մենք կոչ ենք անում խուսափել այդ շրջանում իրավիճակը սրելուց», – ասել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթը:

Արձագանքելով ճգնաժամին ԱՄՆ-ի՝ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն ընդգծել է, որ Լիբանանում հնարավոր պատերազմը ոչ միայն փախստականների նոր հոսք կառաջացնի այլեւ կաջակցի ահաբեկչական կազմակերպությունների հզորացմանը, մինչդեռ երկրի քրիստոնյա համայնքները կարող են պարզապես վերանալ:

Լիբանանի ճգնաժամը սկսվել է սունի Սաուդյան Արաբիայի եւ շիա Իրանի հակամարտության հետեւանքով: Էլ Ռիադն արդեն կարգադրել է իր քաղաքացիներին լքել Լիբանանը, ինչը վերլուծաբանները բացասական նշան են համարում:

Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքը միշտ տուժել է տարբեր ուժերի բախումների պատճառով, հայտնվելով հակամարտող կողմերի միջեւ, «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում նշել է Իրաքի քրիստոնյա, հայ մոր եւ ասորի հոր դուստր, միանձնուհի Մայր Օլգան.

«Այսպես, երբ Իրաքի քրդերն անկախություն հռչակեցին, նրանք սկսեցին պայքարել Իրաքի պետության դեմ, իսկ մենք՝ քրիստոնյաներըս, ինչպես միշտ նրանց միջեւ տուժեցինք»:

Արման Թարջիմանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Քրիստոնյաներդ տուժում եք, որովհետև գլուխ եք պահում միշտ, այլ ոչ թե հստակ ձևակերպում ձեր շահերն ու դիրքորոշումը։ Այնպիսի տպավորություն է, որ Արևելքի քրիստոնյաները ոչ թե կոնկրետ պետության քաղաքացիներ են՝ այդ կարգավիճակից բխող բոլոր պատասխանատվություններով և իրավունքներով, այլ՝ մարգինալների մի հավաքածու։ Գլուխ պահելու վերջն էլ դա պիտի լինի։ Եթե մմեն ինչի մեջ փնտրես քո անձնական շահը, այն գերադասելով պետականից, եթե քեզ անըդհատ համարես տուժող կողմ, այսինքն՝ շալակես զոհի կարգավիճակի բեռը, պարզ է, որ վիճակդ էլ համապատասխան կլինի։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930