Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները շարունակում են դաշտերը կոյուղաջրով ոռոգել. «Փաստ»

Նոյեմբեր 10,2017 11:54

Արմավիրի մարզի Արմավիր եւ Մեծամոր քաղաքների կոյուղու ջրերով ոռոգվում են Զարթոնք համայնքի հողերը։ Կոյուղաջրերը լցվում են այն ջրատարը, որտեղից պոմպերի օգնությամբ ոռոգում են համայնքի հողատարածքները։

Բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին, որ կոյուղաջրերում պարունակվող վնասակար նյութերի մեծ չափաքանակը հանգեցրել է հակասանիտարական վիճակի։ Գարշահոտությունն անհնարին է դարձնում համայնք մտնող ճանապարհով երթեւեկությունը։ Իրավիճակն ավելի է սրվում հատկապես ամռանը։

«Մենք ամեն պահի վախենում ենք, որ կարող է համաճարակ բռնկվել»,- մտահոգություն հայտնեցին նրանք։

Կոյուղու ջրերով ոռոգվում են նաեւ հարեւան Եղեգնուտ եւ հարակից մի քանի համայնքների գյուղատնտեսական հողերը։ Զարթոնքի բնակիչները դժգոհում են՝ այդ ջրի գարշահոտությունից դժվարությամբ են հողը ջրում։ Մեծամորի կոյուղու ջրերն առանց մաքրվելու ուղղվում են գյուղատնտեսական մշակովի հողեր։

Նրանց խոսքով՝ արդեն մի քանի տարի է, ինչ լավ բերք չեն ստանում։ Գյուղատնտեսական նշանակության հողերում մշակվում է սմբուկ, պղպեղ, սեխ, ձմերուկ եւ այլն։ Բույսերն այստեղ ժամանակից շուտ չորանում են, ինչն ըստ գյուղացիների, պայմանավորված է կոյուղու չմաքրված ջրերով։

Համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի խոսքով՝ երկար տարիներ է, ինչ այս խնդիրը կա, իրենք այդ մասին չեն էլ իմացել։ Վերջին տարիներին, երբ Սեւջուր գետի ջրերը պակասել են, արդեն նկատելի է դարձել, որ երկու քաղաքների կոյուղաջրերը թափվում են ջրատարի մեջ։ Իսկ այստեղ կոյուղաջրից բացի՝ այլ ջուր չի մտնում։

«Մենք ուրիշ բան չենք խնդրում, կառավարությանը խնդրում ենք այս կոյուղաջրերի հարցը լուծել»,- ասաց նա։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930