Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոռբայությամբ ժողովրդավարություն չեն կայացնում». Վանաձորի ավագանին կլուծարվի՞ (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2017 16:40

Վանաձորի ավագանին, ըստ էության, պետք է լուծարվի: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով դատարանի այսօրվա որոշումը, որով քաղաքի ավագանու նիստերն ու որոշումները ճանաչվել են ապօրինի՝ հակասահմանադրական:

Մարուքյանի խոսքով՝ լուծարումը ենթադրում է, որ Վանաձորում տեղի կունենան արտահերթ ՏԻՄ ընտրություններ. «Մանդատագողությամբ ընտրված փոքրամասնության քաղաքապետը հրաժարական կտա, ավագանին էլ նորից կփորձի քաղաքապետ ընտրել: Այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում, որովհետեւ այդ ավագանին մեկ տարի է՝ չի գործել օրենքին համաձայն: Կամ կառավարությունը պետք է լուծարի Վանաձորի ավագանին, կամ այն պետք է ինքնալուծարվի»:

Մարուքյանի բնորոշմամբ՝ ՍԴ-ի որոշումն ուղերձ է «մանդատագողությամբ ձեւավորված փոքրամասնությանը», որ նրանք այլեւս չպետք է ապօրինի նիստեր գումարեն. «Սա նաեւ քաղաքական ուղերձ է քաղաքական մեծամասնությանը՝ զոռբայությամբ ժողովրդավարություն չեն կայացնում: Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում քաղաքական մեծամասնությունը զարմացավ, որ ընդդիմադիրները թեկնածուներ չունեն…Որովհետեւ թեկնածուներն ասում են՝ «թեկնածություն ենք դնում, հաղթում, բայց մեզանից մանդատ են գողանում»…Քաղաքական մեծամասնության կարծիքով՝ ինքն ինչ ուզի, կարող է անել…Վանաձորում նիստեր են գումարել, որոշումներ կայացրել, ասենք՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան նորոգելու համար 999 հազար դրամ հատկացրել»:

Պատգամավորը նաեւ համոզմունք հայտնեց, որ եթե ավագանին, չնայած ՍԴ որոշմանը, չլուծարվի, նոր քաղաքական ճգնաժամ է սկսվելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930