Ռուսաստանի համար Մոզամբիկի չափ էլ չկանք

Ռուսաստանի համար Մոզամբիկի չափ էլ չկանք

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշել է ներել աֆրիկյան Մոզամբիկ պետության պարտքը՝ 40 միլիոն դոլար: Այդ գումարով Մոզամբիկի դպրոցներում 5 տարի շարունակ 150 հազար երեխա կնախաճաշի: Սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը պարտք է ներում: 1992 թվականից մինչ օրս Ռուսաստանը ավելի քան 140 միլիարդ դոլար պարտք է ներել մոտ 20 երկրի:

Ամեն անգամ ասվել է, որ Ռուսաստանը դա անում է երկրի զարգացմանը նպաստելու համար: Իսկ Հայաստանի դեպքում չարվեց: 2002 թվականին Ռուսաստանը «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով 98 միլիոն դոլար պարտքի դիմաց իրենով արեց հայկական 4 ձեռնարկություն, որոնցից երեքն այսօր չեն աշխատում: Մինչդեռ ի տարբերություն Մոզամբիկի՝ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որի բոլոր ծախսերը հոգում է Հայաստանը:

Ն. Գ.

«Առավոտ»

10.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք