Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի պատասխանն Էրդողանին. «168 ժամ»

Նոյեմբեր 11,2017 10:06

«Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձևաչափում և ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումն էլ ավելի արդարացված և պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: Սերժ Սարգսյանը մինչ այդ հանդիպումը հասկացնում է, որ դեմ է և այդ խոսակցություններին, և այդ ձևաչափում ԼՂ հակամարտության քննարկմանը»,- ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության  սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձին ԼՂ հակամարտությանը:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագտե Ուվե Հալբախն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ոգևորված ամերիկյան աջակցությունից՝ հայկական կողմը,   ի դեմս ՀՀ նախագահի, փորձեց ադրբեջանական կողմին հիշեցնել այդ պայմանավորվածությունների մասին: «Բայց գործընթացն այդ համաձայնությունների շուրջ տապալվել է, կարծում եմ` առաջիկայում ևս տապալվելու է, և այս հայտարարությունները մնալու են հռետորաբանության շրջանակում»,- ասել է Հալբախը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930