Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղին քարտ ՀՀԿ-ին. դատարանը փոխում է իրավիճակը. «Ժամանակ»

Նոյեմբեր 11,2017 10:27

Իսկ կապ ունի՞ արդյոք այդ ժամկետը ներիշխանական վերադասավորումների և 2018-ի հայտնի խնդրի հետ: Չէ՞ որ ապրիլին է Սերժ Սարգսյանը վայր դնելու նախագահական լիազորությունը, և դրանից հետո ձևավորվելու է արդեն ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգը՝ իր առանձնահատկություններով և ներիշխանական նոր հոգեբանությամբ, ու թերևս նաև ինչ-որ իմաստով նոր ստատուս-քվոյով: Ի վերջո ակնհայտ է նաև, որ ՍԴ հերթական, այսպես ասած, ոչ տաք, ոչ սառը՝ գոլ որոշումից մի կողմից գոհ, մյուս կողմից դժգոհ են թերևս բոլոր կողմերը: Այդպիսով ստացվում է, որ Վանաձորի ՀՀԿ մեծամասնությունը մի կողմից ստանում է այսպես ասած քարտ-բլանշ մինչև մարտի 31-ը, բայց մյուս կողմից նաև ստանում է այսպես ասած դեղին քարտ՝ առաջին դեղինը, որին կարող է հետևել նաև կարմիրը: Միևնույն ժամանակ այդ որոշումը որոշակի միավորներ է ավելացնում «Ելք» դաշինքին, որի մաս է կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն էլ մոտ մեկ տարի փորձում էր հասնել Վանաձորի վերաբերյալ նվազագույնն այդօրինակ որոշման:

Ի՞նչն էր սակայն ավելի անհրաժեշտ՝ հարված կամ դեղին քարտ ՀՀԿ այսպես ասած վանաձորյան թևին, որը թերևս արտահայտվում է այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանով, և որը թերևս 2018-ի ապրիլից առաջ այսպես ասած կախվում է երկրորդ դեղինի ռիսկից, թե՞ «Ելք»-ին կամ «Լուսավոր Հայաստան»-ին միավոր տալը: Իսկ արդյո՞ք ՍԴ որոշումը կարող է պարունակել այսպես ասած փոխանակման տրամաբանություն, կապակցված լինելով Զինապարտության մասին օրենքի հարցում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ «Ելք»-ը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից և թերևս փորձում է նաև նպաստել ուսանողական բողոքի ալիքին:

Այսինքն՝ Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ, պայմանով, որ այսպես ասած զուսպ լինի Զինապարտության մասին օրենքի հարցում: Բայց արդյո՞ք դաշինքը իշխանության համար այդքան խնդրահարույց էր զինապարտության օրինագծի հարցում, որ առաջացել էր ՀՀԿ թևերից մեկին հարվածի գնով միավորներ տալ «Ելք»-ին և բերել քաղաքական լռելյայն փոխզիջման: Թե՞ այդուհանդերձ բուն շարժառիթը հենց ՀՀԿ ներքին հարաբերություններում էր, և ՍԴ որոշումը ավելի շուտ իշխանության ներսում տեղի ունեցող խմորումների հետևանք կամ արդյունք է, որի պայմաններում կարող է երկրորդական չլինել նաև հանգամանքը, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այսպես ասած հեռացող նախագահ է, և առաջիկայում էլ իշխանությունը պետք է լուծի ՍԴ նոր նախագահի թեկնածության հարցը: Առանձին հարց է նաև այն, թե ՍԴ որոշումից հետո իրենց ինչպես են պահելու Վանաձորի ավագանին, մինչ այժմ «Լուսավոր Հայաստան»-ի հետ բոյկոտող մյուս երկու ուժերը՝ «Հայկական վերածնունդ»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը: Մի բան հստակ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը, առաջին հայացքից հանգուցալուծելով իրավիճակը Վանաձորում, իրականում էլ ավելի է խճճել այն և բացել նոր շերտեր, կամ այլ կերպ ասած՝ ստեղծել է վանաձորյան քաոսը երկարաձգելու նոր լիցք:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930