Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում. ԵԱՏՄ շուկայում շարժ չկա. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 11,2017 10:49

Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուհահեռ` աճում է նաեւ արտահանումը: Միայն թե ծխախոտը հիմնականում արտահանվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ արեւելք: Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է: Այս տարի աճել են ՀՀ-ից Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ սիգարետի արտահանման ծավալները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Ճապոնիա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 219 հազար 300 դոլարի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա Բելառուս, Ղազախստան եւ Ղըղզստան ոչ անցած ու ոչ էլ այս տարի ոչ մի հատիկ սիգարետ չի արտահանվել, միայն ռուսական շուկան է այսօր ընդունում հայկական արտադրատեսակը, այն էլ ցուցանիշները գնալով նվազում են: Եթե անցած տարի Հայաստանից դեպի ՌԴ արտահանվել էր 2 մլն 10 հազար 700 դոլարի սիգարետ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 75 հազար 600 դոլար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930