Արտակարգ դեպք Մխչյանում. Կրակոցներ, ծեծկռտուք՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ. shamshyan.com

Արտակարգ դեպք Մխչյանում. Կրակոցներ, ծեծկռտուք՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրում զննություն են կատարել, որտեղ հայտնաբերել են մի քանի բջջային հեռախոսներ և ծալովի դանակներ, ու մինչ ոստիկանները զննություն էին կատարում դեպքի վայրում, Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ում իրենք առաջինը բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հրանտ Պետրոսյանն է։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալու։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք