Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց և տուն-ինտերնատ

Նոյեմբեր 11,2017 14:35

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 10-ին այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց: Այցի ընթացքում ստուգվել են երեխաների և տուն-ինտերնատի խնամյալների իրավունքների ապահովման վիճակը, ուսումնասիրվել են փաստաթղթերը:

Մինչ այդ, եռօրյա այցի ընթացքում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները մոնիթորինգային այցեր են կատարել Գյումրու երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 7 հաստատություններ:

Այցի արդյունքների ամփոփումից հետո կձևավորվեն առաջարկություններ և կներկայացվեն իրավասու մարմիններին:  Դրանից բացի, նշված հաստատություններում արձանագրված խնդիրները հաշվի կառնվեն և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում համապատասխան ծրագրեր իրականացնելիս:

Աշխատանքային այցի շրջանակում Արման Թաթոյանը «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանի ուղեկցությամբ եղել է նաև «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում, ծանոթացել սոցիալապես անապահով և տնակներում բնակվող երեխաների արտադպրոցական ուսուցման ձևերին։ Պաշտպանին ներկայացվել է կենտրոնի հնարավորությունները կապված երեխաներին  տրամադրվող ամենօրյա  սննդի, լողանալու և հիգիենայի պահպանության հետ: Քննարկվել են նաև համագործակցության ուղղություններ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930