Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ

Նոյեմբեր 11,2017 16:57

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 14-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում կայացան Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով միջկառավարական կոմիտեի (Intergovernmental Committee for Promoting the Return of Cultural Property (ICPRCP) to its Countries of Origin or its Restitution in case of Illicit Appropriation) ընտրությունները:

Կոմիտեն հանդիսանում է «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական մարմինը:

Երկրորդ տարածաշրջանային խմբից (Արևելյան Եվրոպայի երկրներ) ընտրվել է Հայաստանը՝ 4 տարի ժամկետով: 2015թ. մայիսին Հայաստանն ընտրվել էր նույն Կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպման Օժանդակ կոմիտեի (Subsidiary Committee of the Meeting of States Parties to the 1970 Convention) անդամ` 4 տարի ժամկետով:

Տեղեկանք: 22 անդամ-երկրներից բաղկացած Կոմիտեն ստեղծվել է 1978 թվականին` կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 20-րդ նստաշրջանի համապատասխան որոշման հիման վրա: 

Կոմիտեի հիմնական գործառույթներից է նպաստել պետությունների բազմակողմ և երկկողմ համագործակցությանը մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձնելու կամ դրանց ռեստիտուցիան խրախուսելու մասով:


ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930