Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը` սկանդալի մասին. «Երեխան մոր մոտ է կտրել իր թարթիչները»

Նոյեմբեր 13,2017 18:20

Տեղեկություն էր տարածվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում աշակերտները առաջին դասարանցի Մ.Ա. Ս.-ի ձեռքերը «սկոտչով» կապել են ու կտրել թարթիչները, երեխայի մայրն էլ հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել ոստիկանապետին, ԿԳ նախարարին եւ Երեւանի քաղաքապետին:

Aravot.am-ը կապվեց դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի հետ, որը մեր զանգելու պահին ոստիկանությունում բացատրագիր էր գրում, որից հետո պետք է բացատրագիր գրեր նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունում:

Տիկին Խոսրովյանը շրջանառվող պատմությունը ֆիլմի սցենար որակեց, իսկ կատարվածը հետեւյալ կերպ բնորոշեց. «Դարձել ենք առաջին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն»:

«Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, դպրոցի տնօրենը շատ խնդրեց, որ վերցնենք, եւ բնականաբար, ցանկացած երեխայի ճակատագիրը մեզ համար շատ թանկ է: Ինքը ասաց, որ երեխան խանգարում է դասերին, իսկ իրենց մոտ մասնավոր դպրոց է, ծնողները գումար են վճարում, եւ այլն, եւ ես ստիպված երեխային ընդունեցի: Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են: Շաբաթվա որոշակի օրերին մոր մոտ է մնում, մյուս օրերին` հոր մոտ: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ: Քանի որ ողջ սեպտեմբեր ամիսը դիտարկման շրջան է, մենք արդեն տալիս ենք անուններ, թե որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դրա հիման վրա ուղղորդեցինք գնահատման կենտրոն:

Քանի որ իր բժշկական թղթերը դեռ Մոսկվայից չէին ուղարկվել, երեխայի գնահատման պրոցեսը հետաձգվում էր: Չնայած դրան, մեր հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը իր հետ աշխատում էին: Չորեքշաբթի օրը սոցմանկավարժն անցնում է մարմնի մասերը, գլուխ աչք, թարթիչ եւ այլն: Երեխան հարցնում է` իսկ հոնքերը կտրո՞ւմ են, սոցմանկավարժն ասում է, իհարկե ոչ, չի կարելի, տղա ջան: Երեխան ասում է, որ իր թարթիչները կտրել է, որովհետեւ ուզում էր իր թարթիչների գույնն իմանալ:

Հարցնում է ` որտե՞ղ ես կտրել, երեխան պատասխանում է` մամայի մոտ: Խեղճ սոցմանկավարժը միանգամից իջնում է ինձ մոտ, մենք տեղեկացնում ենք վարորդին, վարորդը հայրիկին, երեւի հայրիկն էլ մայրիկին, գուցե կոպիտ ձեւով, ու մայրիկը դրանից հետո անցնում է հակահարձակման: Նա երեխային տանում է իր մոտ, սովորեցնում, որ «սկոտչով» կապել են, իրեն ծեծել են, թարթիչները կտրել: Ախր ինչպես կարելի է, առաջին դասարանի անմեղ երեխաների մասին է խոսքը…Որպեսզի հոր խիղճը հանգիստ լինի, նա եկավ դասարան, խոսեց բոլոր երեխաների հետ: Բոլորի պայուսակները ստուգել ենք, նմուշի համար մի «սկոտչ» չկար դասարանում…Այդ երեխան հարուստ երեւակայություն ունի, ձեռքը բռնում ես, որ իջեցնես մանկավարժահոգեբանականի աղջիկների մոտ, ինքը կարող է ասել` ձեռքիս մեջ ռումբ կա, կպայթի… Ինքը վառ երեւակայություն ունի, բայց որ նման պատասխան պետք է ստանայինք, չէինք սպասում»,-ասաց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բու says:

    Իսկ էն, որ էդ երեխաները խոստովանել են, որ խփել են, դա էլ է սուտ? Ձեր դպրոցում բոլոր երեխաները ստախոս են? Ձեր դպրոցը ոնց որ այֆքան էլ նորմալ դպրոց չի հա, եթե էդտեղ բոլոր աշակերտները սուտ են խոսում. Կարող է դուք ել եք սուտ խոսում?

  2. Vardan says:

    Շատ լավ եք արդարանում..
    Այսինքն, ձեր կարծիքով, երեխայի մայրը պատրաստ է հենց այնպես դիմել ոստիկանություն, քաղաքապետին, և նույնիսկ Հունաստանի դեսպանատուն? Դուք հասկանում եք ինչ եք խոսում?

Պատասխանել Բու

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930