Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Նոյեմբեր 13,2017 23:40

Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

«Մեծ ցավով տեղեկացանք Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը պատճառ է դարձել հարյուրավոր մարդկային զոհերի և վիրավորների՝ անօթևան թողնելով հազարավոր ընտանիքների:

Մեր ժողովուրդը, որ շուրջ երեք տասնամյակ առաջ վերապրել է մեր երկրին պատուհասած այս աղետը, խորապես կիսում է Իրանի բարեկամ ժողովրդի ցավը՝ մաղթելով, որ Ձեր առաջնորդությամբ և Իրանի ողջ ժողովրդի միասնական ջանքերով շուտով հաղթահարվեն աղետի պատճառած վնասները, և երկրում հաստատվի խաղաղ ու անվրդով կյանքը», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում:

Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930