Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության հմայքներն ու թշվառությունը. «Իրատես»

Նոյեմբեր 14,2017 10:29

Ընդհանուր առմամբ խորին հարգանքով պետք է վերաբերվել այսօրվա մի փշուր ընդդիմությանը, որի մի քանի բեկորն էլ խորհրդարանում է: Եվ այնուհանդերձ, ստիպված ենք տալ ռուսական ամենատարածված հեղափոխական հարցը` «Кто виноват?», շարունակությամբ` «Что делать?»:

Ռուս դասականներից մեջբերումն ամենևին էլ պատահական չէ, որովհետև հայոց ընդդիմության ամենախոր ու մութ ապառաժումը հենց ռուսական «տափաստաններից» է եկել: Չկա, չի եղել, և ոնց երևում է, չի լինելու երբևէ ընդդիմություն Հայաստանում, որը սրսուռ լիբերալ է, իսկապես ազատ, չի խաղում, «մարաղ» չի մտնում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ հայաստանյան «ռուսիֆիկացված» իշխանական թփուտներում, այլ իր հենքով կրողն է ազատական, արևմտյան արժեհամակարգի:

Հայոց ցանկացած ընդդիմության ծնունդ ավարտվել է վաղաժամ մահով, որովհետև չի առաջադրել գաղափարական այլընտրանք` իշխանություններին, թե՛ գեոքաղաքական, թե՛ մնացյալ առումներով: «Ռուսիֆիկացման» հարցում իշխանությունները միշտ էլ եղել են պապից կաթոլիկ ու անփոխարինելի: Այլ հարց է, որ նույն ռուսական «շինելից» դուրս եկած ընդդիմադիրներին Կրեմլը դարձրել է դագանակ իշխանությունների գլխին, որ վերջիններս դույզն-ինչ չշեղվեն «գծից», իսկ հետո նույն այդ ընդդիմադիրներին ոչնչացրել է խիստ բարեհաջող` ուղարկելով անհամ թեյ խմելու (Ստեփան Դեմիրճյան), կանչել Մոսկվա ու հետն անցկացրած հարցազրույցն իսկ չի ցուցադրել (Լևոն Տեր-Պետրոսյան), մյուսին էլ կանչել Մոսկվա` «փարոն Փութինի փաթասխանը» տվել ձեռքը, ընտանյոք պտտել քաղաքում, ուղարկել Հայաստան (Րաֆֆի Հովհաննիսյան):

Այս ամենում իրենց «սրբազան» լուման ունեն նաև հայոց իշխանությունները, որոնք ամեն ինչ արեցին գաղափարական իզգոյացման նման վակուում ստեղծելու համար: ՈՒ թե շատ անկեղծ լինենք` վերջիններս արևմտյան շինել էլ քաշեցին իրենց գլխին (տե՛ս ԵՄ-Հայաստան համաձայնագիրը) և դաշտն ամայացրին։ ՈՒ «Սասնա ծռերի» «ընդդիմադիր պահվածքի» արմատները պետք է նաև այդտեղ փնտրել: Ո՛չ ՊՊԾ-ն գրավածների վարքագծում (նրանք, հասկանալի է, ում խաղն էին խաղում. ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արևմուտքի… չենք բարձրաձայնում` ում, և վերջ): Խոսքն անթույլատրելի նման գործողություններին սատարող անչափ մեծ զանգվածի մասին էր, որը, ոչ ճիշտ ընդդիմության դեպքում, շատ բանի էր ընդունակ այս փոքրիկ երկրում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930