Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամտահոգիչն այն է, որ Հայաստանի վարչապետը միանգամից համաձայնում է իր ռուս գործընկերոջ հնչեցրած թվին՝ բաց տեքստով կասկածի տակ դնելով սեփական վիճակագրությունը. «168 ժամ»

Նոյեմբեր 14,2017 12:18

Հայաստանի արտաքին առևտրի տվյալներն արտացոլվում են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ԵՏՀ-ի կայքի տվյալների հետ համեմատելիս հետաքրքիր պատկեր ենք ստանում։ Պարզվում է՝ արտահանման մասով շեղում չկա՝ նույն ցուցանիշն է։

Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 310 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է 36,6%-ով։ Նույն ծավալը և աճը ԵՏՀ կայքում է։

Սակայն ներմուծման մասով պատկերն այլ է։ Ըստ Հայաստանի ԱՎԾ-ի՝ 2017 թվականի հունվար- օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ներմուծումը (ըստ ապրանքի ծագման երկրի) կազմել է 681,7 մլն դոլար, աճը 18,3%։ Իսկ ահա ԵՏՀ տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 738,7 մլն դոլար, աճը՝ 23,4%։ Այսինքն, 5 տոկոսային կետով շատ։ Ըստ այդմ, ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2017 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 991,8 մլն դոլար, իսկ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 1 մլրդ 49 մլն դոլար։ Ըստ այդմ էլ, ըստ ԵՏՀ բազաների, առևտրաշրջանառության ընդհանուր աճն ավելի բարձր է, քան մերոնց ներկայացրած 23,5%-ը (սակայն, միևնույն է՝ 30%-ի չի հասնում)։

Ստեփան Մնացականյանի նշած CIF և FOB գների գործոնն այս դեպքում չի աշխատում, որովհետև եթե դրա պատճառով տարբերություն լիներ, դա պետք է արտացոլվեր նաև արտահանման դեպքում։

Իսկ եթե ընդունենք, որ, մյուս երկու գործոններն են աշխատել՝ ժամանակի և ճանապարհի կեսից գնորդին փոխելու, ապա տարօրինակ եզրահանգման կգանք։ Կստացվի, որ Հայաստանից Ռուսաստան բեռները հասնում են շատ արագ, իսկ ներմուծման ժամանակ՝ ուշացումով։ Կամ էլ՝ Հայաստանի համար նախատեսված մոտ 58 մլն դոլարի ապրանք ճանապարհի կեսից շեղվել է և գնացել անհայտ ուղղությամբ։

Ինչևէ, համոզված ենք, որ այս շեղումն ընդամենը տեխնիկական բացատրություն ունի, որը կհնչի առաջիկայում։ Սակայն ամենամտահոգիչը դա չէ։

Ամենամտահոգիչն այն է, որ Հայաստանի վարչապետը միանգամից համաձայնում է իր ռուս գործընկերոջ հնչեցրած թվին՝ բաց տեքստով կասկածի տակ դնելով սեփական վիճակագրությունը։ Միանգամից, առանց որևէ առարկության կամ տվյալները ճշգրտելու անհրաժեշտության մասին նշելով։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930