Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի մակարդակն ընդհանրապես չեն բարձրացնում. Հակոբ Սանասարյան. «Փաստ»

Նոյեմբեր 14,2017 12:31

Սևանա լճի մակարդակը նվազում է։ Ըստ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության՝ նոյեմբերի 13-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900 47 մետր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1900 52-ի փոխարեն։

Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ներկայի և նախորդ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով լճի մակարդակը չի բարձրանում։ Ամբիոններից, սակայն, խոսվում է, որ քայլեր է ձեռնարկվում Սևանի ջրային պաշարներն ավելացնելու ուղղությամբ։ Բնապահպանը հակառակ կարծիքին է։

«Իրենց հայտարարության հակառակն են անում։ Գիտակցաբար, ծրագրված լճի մակարդակը չեն ուզում բարձրացնել։ Ջուրը բաց են թողնում։ Ժամանակին կարող էին Կեչուտից ջուր տեղափոխել, բայց չեն արել։ Կարող եմ ասել, որ իրենք ստախոս են և մարդկանց հետ խաղ են անում։ Բոլորը Սևանով տարված են և ասում են, ինչպես նշված է մակարդակը կբարձրացնենք։ Սևանի մակարդակն ընդհանրապես չեն բարձրացնում»,- շեշտեց Հակոբ Սանասարյանը։

Բնապահպանը նշեց, որ Համաշխարհային բանկն իր հերթին չի ուզում, որ Սևանի մակարդակը բարձրանա։

«Ունի մի ծրագիր, որը կոչվում է էկոլոգիական հավասարակշռության պահպանման և վերականգնման ծրագիր։ Այդտեղ Սևանա լճի մասին ամեն ինչ գրված է։ Եվ սրանք սրբորեն կատարում են այդ ծրագիրը։ Ասվում է, որ լճի մակարդակի բարձրացումը Հայաստանի տնտեսության համար շատ վտանգավոր է։ Պետք է մակարդակի բարձրացումը կատարեն 47 տարվա ընթացքում»,- մեջբերեց նա։

Բացի սա, բնապահպանի աչքից չի վրիպում լճի շրջակայքի կառուցապատումը։

«Սևանի ափին, փաստորեն, քաղաք են կառուցել՝ լրիվ ասֆալտապատ, դղյակներ են կառուցել։ Իրենք դղյակներ են կառուցում այն տարածքում, որտեղ պետք է ջուր լինի և մարդկանց ասում են, որ մենք լճի մակարդակի բարձրացման ծրագիր ունենք»,- ասաց Սանասարյանը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930