Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ էնքան հաց ու պանիր պիտի ուտեք, իսկ ձեր նուրբ քիմքը հաց ու պանրին չի դիմանա, իզժոգա կստանաք». Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2017 13:27

ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՊՆ-ի բերած նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի է, թե ինչու չի եկել Վիգեն Սարգսյանը՝ նախարարը;

Նա հիշեցրեց, որ Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում այս նախագծի հետ կապված իր խոսքերով՝ «ցինիկ» ամփոփիչ ելույթ ունեցավ. «ՊՆ նախարարն այս ամբիոնից արեց հայտարարություններ, որոնք խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանը մնում-մնում է, ասում է՝ ես որպես քաղաքական գործիչ…,ես՝ քաղաքական գործիչս…Այ ժողովուրդ ջան, այս մարդն իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում՝ ԱԺ նախագահի ընդունարանից դուրս է եկել, մտել ՊՆ նախարարի ընդունարան, ՊՆ նախարարի ընդունարանից դուրս է եկել, մտել նախագահականում ինչ-որ մի հարկում ընդունարան, հետո՝ տակի հարկի ընդունարան ու կանգնել է դեմներս, ասում է՝ ես քաղաքական գործիչ եմ: Վերջին անգամ իր քաղաքական գործունեության ընթացքում այս մարդը «ժիվոյ» քաղաքացի ե՞րբ է տեսել, բացի այն քաղաքացիներից, որոնք նախագահական մտնում են, ինչ պետք է ասեն՝ գրում տալիս են: Քաղաքական գործիչ է, եկել է ստեղ հոխորտում է քաղաքական ուժերի հասցեին»:

Փաշինյանը մեջբերեց Վիգեն Սարգսյանի խոսքերը՝ նախագծի հետ կապված. «Ասում է՝ ինչ պայմաններում ես ծառայել եմ Հայոց բանակում, նույն պայմանները առաջարկում եմ քաղաքացիներին: Այսինքն, Վիգեն Սարգսյանն առաջարկում է, որ հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ: Վիգեն Սարգսյանն իր «քաղաքական գործունեությունը», ինչպես եւ բանակում ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում, երբ ՊՆ նախարար էր, էլի՝ որպես ռեֆերենտ: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ինքը ՊՆ նախարար է, ինքը իրավիճակը լավ չի պատկերացնում: Վիգեն Սարգսյանն այսօր էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է եւ աշխատում է ՊՆ նախարարի կաբինետում ընդամենը»:

Ըստ Փաշինյանի, Վիգեն Սարգսյանը թող այլեւս չհամարձակվի ԱԺ ամբիոնից ասել, թե ինքը քաղաքական գործիչ է. «Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ էնքան հաց ու պանիր պիտի ուտեք, իսկ ձեր նուրբ քիմքը, կարծում եմ, հաց ու պանրին չի դիմանա, «իզժոգա» կստանաք եւ կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք, որովհետեւ ձեր նուրբ քիմքը կարմիր ու սեւ իկրային ավելի սովոր է»:

Փաշինյանը զինկոմիսարիատ հարցում էր արել՝ Վիգեն Սարգսյանի՝ բանակում ծառայելու հարցով: Նա ասաց, որ պատասխանը չի բավարարել, ընդամենը կցել են նախարարի դիպլոմը, որ այդ տարիներին սովորել է, եւ գրել են, թե հիմքերը, որ ազատվել է, եղել են, բայց հիմա ոչնչացվել են. «Այ քեզ պատասխան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930