Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը բազմիցս ցույց է տվել, հենց քաղաքական գործչի կերպարում է հանդես եկել բոլոր այն պաշտոններում, որոնք վարել է. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 14,2017 14:29

ՀՀԿ-ականները ԱԺ-ում փորձում են ապացուցել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեր երկրի առանցքային քաղաքական գործիչներից մեկն է:

Մինչ այդ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հեգնել էր Վիգեն Սարգսյանին, որ ԱԺ ամբիոնից մնում-մնում, ասում է՝  ես՝ քաղաքական գործիչս, մինչդեռ քաղաքական գործիչ դառնալու համար նա, ըստ Փաշինյանի, դեռ շատ «հաց ու պանիր պիտի ուտի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2017-ին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը եւ դա պատահական չէ. «Նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն, որի պատկերը դուք տեսնում եք դահլիճում»:

Ինչ վերաբերում է այն քննադատությանը, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀ-ում գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն է եւ ՊՆ նախարարը պետք է հարցերը համաձայնեցնի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ ասաց. «Մեր նպատակը չի վնասել կրթությանը, ամեն գնով տանել ծառայության: Մեր նպատակն է սեղմել բոլոր այն խողովակները, որտեղից տարբեր պատրվակով կարող են խուսափումներ լինել եւ ցավոք, եղել են»:

Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի՝ քաղաքական գործիչ լինել-չլինելուն՝ Զաքարյանն ասաց. «Դուք շատ լավ գիտեք, որ քաղաքական գործիչ միայն քաղաքական պաշտոն զբաղեցնելով չի: Շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ կան, որ իրենց դժվար է քաղաքական գործիչ ասելը: Քաղաքական գործիչը մարդու կերպար է: Վիգեն Սարգսյանը բազմիցս ցույց է տվել, հենց քաղաքական գործչի կերպարում է հանդես եկել բոլոր այն պաշտոններում, որոնք վարել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930