Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյան. «Սրանք բոլորը բավարար հիմքեր են, որպեսզի Վանաձորում անցկացվեն նոր ընտրություններ»

Նոյեմբեր 14,2017 16:24

Նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարեց ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների պատգամավորների դիմումը: Նրանք պահանջում էին, որ անվավեր ճանաչվի ՀՀ «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքի այն դրույթը, որով Վանաձորի ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, չունենալով քվորում, նիստեր են գումարում եւ որոշումներ կայացնում: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի համայնքի ավագանու նիստերն ու որոշումները:

– Ե՛վ հայցադիմումն էր հիմնավորված, եւ՛ խախտման դեպքերը բավականին ակնհայտ էին, եւ դրանից այլ եզրակացություն անել պարզապես չէր կարելի: Եվ ՍԴ-ն միանշանակ տվեց իր վճիռը: Սրանից հետո չեմ կարծում, որ կշարունակվեն հակասահմանադրական նիստերը: Հակասահմանադրական ճանաչված նիստերով կայացված բոլոր որոշումները եւս առ ոչինչ են դառնում,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ կան բավարար հիմքեր Վանաձորում նոր ընտրություններ անցկացնելու համար. «Սրանք բոլորը բավարար հիմքեր են, որպեսզի Վանաձորում անցկացվեն նոր ընտրություններ եւ ձեւավորվի նոր տեղական ինքնակառավարման մարմին: ՏԻՄ օրենքով կա սահմանված կետ, որ եթե 6 ամիս շարունակ նիստեր չեն գումարվում՝ ավագանու լիազորությունը չապահովելու պատճառով, ապա ավագանին լուծարվում է եւ նշանակվում է նոր ընտրություններ: Հիմա, եթե սա եղել է հակասահմանադրական, ուրեմն մենք գործ ունենք այդ հանգամանքի հետ, որ 6 ամսվա սահմանված ժամկետում չեն եղել նիստեր: Իսկ եթե նիստեր չեն եղել, պետք է ավագանին լուծարվի եւ նոր ընտրություններ իրականացվեն»:

Մարուքյանն ասում է, որ առաջիկա նիստերին իրենք կրկին չեն պատրաստում մասնակցել. «Եթե նորից լինեն հակասահմանադրական նիստեր, իհարկե մենք չենք մասնակցելու»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930