Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզան Մուրադյան. Զորակոչվելու հարցում բոլորի նկատմամբ նույնական մոտեցումը փակում է կոնկրետ կոռուպցիոն սողանցքը, մի՞թե սա վատ է

Նոյեմբեր 14,2017 17:29

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի նոյեմբերի 14-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվող տարեկետման իրավունքի խիստ սահմանափակումը դժգոհության առիթ է ստեղծել հասարակության, հատկապես ուսանողության որոշ շերտերում:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցելու ՀՀ պաշտպանությանր: Հետևաբար, զինվորական ծառայությունից հրաժարվելր՝ պայմանավորված գիտական գործունեությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև խաթարում պետության սահմանների անվտանգությունն ու հանդիսանում պառակտիչ գործոն:

Անշուշտ, արդար է արդարություն պահանջելը, սակայն արդարության պահանջը պետք է ճիշտ հասցեատեր ունենա, արդարությունը չպետք է պահանջել արդարության համար մարտնչողներից, ինչպես դա արեցին այսօր որոշ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը այս օրենքի նախագծով ներկայացնում են այնպիսի շտկումներ և ուղղումներ, որոնք ի վերջո վերացնում են նախկինում առկա բոլոր սողանցքները: Այս քաղաքական գործիչների քաղաքական գործունեության առհավատչյան այսօրվա ժողովրդի տված քվեն է, այն ժողովրդի, ով ուղղակիորեն արտահայտեց իր կարծիքը նրանց կողմից իրականացված քարոզարշավից հետո: Եվ այսօր մենք դրա փաստացի վկաներն ենք այստեղ, և դրա արդյունքում ժողովրդի ձայնը ներկայացնողները, ինչպես նաև այս քաղաքական գործիչների գործունեությունն ու գաղափարները այստեղ ներկայացնողները:

Ես պետք է խնդրեմ մեր գործընկերներին գնահատականներ տալուց առաջ մտածեն, որ ի վերջո բոլորի վրա այս օրենքի տարածելը ինչ է, եթե ոչ հենց բանակից ազատվելու սողանցքի կամ կոռուպցիոն ռիսկերի չեզոքացում: Զորակոչվելու հարցում բոլորի նկատմամբ նույնական մոտեցումը փակում է կոնկրետ կոռուպցիոն սողանցքը, մի՞թե սա վատ է:Եվ մի՞թե նման մոտեցումը չի ապահովում հենց այն, ինչը սովորաբար բնորոշում են որպես սոցիալական արդարություն: Հետևաբար, սոցիալական արդարության մասին և սոցիալական արդարության գաղափարը քաղաքական հարթակում ներկայացնելու մասին խոսելուց առաջ և գնահատականներ տալուց առաջ եկեք նայենք մարդկանց անցած ճանապարհը, նրանց գործունեությունը և այսօրվա նրանց ներկայացրած ծրագրերը:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով: Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող կառավարության մոտ յոթ տասնյակ որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել, ուստի և կասկածի տակ է դրվում նաև ինչ-որ տեղ այդ մղումները:

Հարգելի́ ուսանողներ, խոսքս ուղղում եմ Ձեզ: Ձեր գիտական մտքի թռիչքը շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար, իսկ առավել կարևոր է Հայաստանի անվտանգության ապահովման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930