Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ նպատակը «Սասնա ծռերի» եւ իշխանության միջեւ բանակցություններ սկսելն էր». Անդրիաս Ղուկասյան

Նոյեմբեր 14,2017 19:44

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանն այսօր դատարանում պնդեց, որ ինքը չի կազմակերպել երթը դեպի Սարի թաղ եւ երթին միացել է վերջում։

«Իմ նպատակը «Սասնա ծռերի» եւ իշխանության միջեւ բանակցություններ սկսելն էր, որպեսզի եղբայրասպան գործողություններ չկատարեին, ես բռնության կոչեր կամ ՊՊԾ գնդում գտնվողներին միանալու կոչեր չեմ արել։ Երթերը, ասուլիսները, կոչերը ուղղված էին բանակցություններ սկսելուն: Իշխանությունն է մեղավոր եղելության համար »,- Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Ղուկասյանը:

Պաշտպանական կողմը միջնորդեց նաեւ, որ դատարանը թույլ տա, որ Ղուկասյանն անդրադառնա գործով առանցքային վկա Գեղամ Սահակյանի ցուցմունքին:

Դատարանը բավարարեց միջնորդությունը:

«Ես նրան երբեք չեմ զանգահարել, իմ համարը նրան չեմ փոխանցել, նա այլ անձանցից է վերցրել իմ համարը…«Հիմնադիր խորհրդարանի» անդամները հետագայում ասացին, որ վկա Սահակյանը սողացող գործակալ է եւ սողոսկել է իրենց շարքերը»,- պարզաբանեց Անդրիաս Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930