Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ պաշտպանների՝ դատավորի համար «Սասնա ծռերի» դատավարության ելքը կանխորոշված է

Նոյեմբեր 16,2017 15:09

«Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօրվա նիստում որոշեց մերժել իր դեմ ավելի վաղ պաշտպանական կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Իսկ դա նշանակում է, որ Արտուշ Գաբրիելյանը շարունակելու է այս գործով հանդես գալ որպես նախագահող դատավոր:

Այնուհետեւ ամբաստանյալների պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը եւս ներկայացրեց Արտուշ Գաբրիելյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն:

Փաստաբանը նշեց, որ նախորդ ամիսներին դատավորի՝ իր հանդեպ կայացրած սանկցիաների որոշումներում որակումներ են առկա եղել, որոնցով իր պաշտպանյալները ներկայացվել են որպես հանցավոր խումբ կազմակերպածներ, մինչդեռ դատավճիռ դեռ չկա: «Դատավորի համար այս գործի ելքը ոչ միայն կանխորոշված է, այլեւ որոշված: Այսինքն, ներկայիս դատավարությունն արդարադատության իմիտացիա է»,-համոզմունք հայտնեց նա:

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ պաշտպանական կողմը ոչ միայն մտավախություն ունի, այլեւ համոզված է, որ գործի ելքը դատավորի համար արդեն իսկ որոշված է:

Մյուս փաստաբանները միացան միջնորդությանը: Պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատավարության ընթացքից պետք է բացառել ձեւականությունը:

Մեղադրող-դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ նշելով, որ դատավորը մեջբերել է մեղադրական եզրակացությունները, ուստի դատավորին կողմնակալություն վերագրելը ճիշտ չէ:

Դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իր դեմ ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930