Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժի հետևանքով Ստեփանակերտի առանձնատներից մեկը թեթևակիորեն վնասվել է

Նոյեմբեր 16,2017 15:17

Երեկ` նոյեմբերի 15-ին, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում` 4-5 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժի հետևանքով տուժել է Ստեփանակերտի Սախարովի 1 հասցեում գտնվող առանձնատունը, որի արտաքին պատի մի հատվածից տեղի է ունեցել մասնակի քարաթափում: «Առանձնատանը այս պահին ոչ ոք չկա: Տանտերը այստեղ չի բնակվում, փոխարենը՝ ժամանակավոր բնակվում էին տարեց մայր և որդի, ովքեր առավոտյան հեռացել են»,- նշեց հարևաններից մեկը:

Aravot.am-ի հետ զրույցում Արցախի ԱԻՊԾ լրատվության բաժնի պետ Արմեն Նարիմանյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունում երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան. միայն որոշ վայրերում, առանձնատների պատերի թեթևակի ճաքեր են առաջացել:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Հ. Գ. Ադրբեջանի երկրաշարժի հետևանքով Տիգրանակերտում շինություն է փլուզվել: Բարեբախտաբար, պատմական շինությունները չեն վնասվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930