Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան՝ Հայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի անդամ

Նոյեմբեր 16,2017 16:50

Ինչպես հայտնի է, Հայաստանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 2015թ.-ին ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որի գրասենյակը գտնվում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։ Համագործակցությունն իրականացվում է ՄԱՄ-ի 2010-2020 թթ. ռազմավարական ծրագրի «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) նախագծի շրջանակներում, ըստ որի աստղագիտության զարգացումն աշխարհում համակարգվում է տարածաշրջաններում ստեղծված համապատասխան կենտրոնների կողմից։ Ներկայումս գործում են նման 9 կենտրոններ։ Փոխգործակցությունն աջակցում է անդամ երկրների գիտության զարգացմանը։

Հայաստանում գործող կենտրոնի պաշտոնական անդամներն են Իրանը, Վրաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը։ Վերջիններիս միանալը զգալիորեն ընդարձակում է գործունեությունը դեպի Կենտրոնական Ասիա, այդ պատճառով էլ նախապես «Հարավարեւմտյան տարածաշրջանային կենտրոնը» վերանվանվեց «Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոն»։

Ս.թ. նոյեմբերի 17-ին Թուրքիան պաշտոնապես կանդամակցի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին։

Պայմանագիրը կնքելու նպատակով կհյուրընկալվի աստղագետ, Ստամբուլի համալսարանի դոցենտ, Ստամբուլի աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Սինան Ալիշը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930