Լրահոս
Օրվա լրահոսը

Պերուն ամբողջականացրեց 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների ցուցակը

Նոյեմբեր 16,2017 19:40

Վճռորոշ խաղում 2:0 հաշվով հաղթելով Նոր Զելանդիային՝ Պերուի ազգային հավաքականը դարձավ եկող տարվա ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճած վերջին՝ 32-րդ երկիրը:

Այսպիսով, 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի Դաշնության 11 քաղաքներում աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն մայրցամաքային ընտրական մրցաշարերի արգելքը հաղթահարած հետեւյալ ազգային հավաքականները (Ռուսաստանը որպես կազմակերպիչ երկիր չի մասնակցել ընտրական փուլին):

Եվրոպա. Ռուսաստան, Անգլիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սերբիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Շվեդիա:

Հարավային Ամերիկա. Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Պերու, Ուրուգվայ:

ԿՕՆԿԱԿԱՖ. Կոստա Ռիկա, Մեքսիկա, Պանամա:

Ասիա. Ավստրալիա, Իրան, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա:

Աֆրիկա. Եգիպտոս, Մարոկկո,  Նիգերիա, Սենեգալ, Թունիս:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930