Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Տարկետման դեմ բողոքող ուսանողները փոշմանե՞լ են. կլոր-սեղանը հնարավո՞ր է չկայանա (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2017 12:38

«Մենք ընդունել ենք երիտասարդների առաջարկությունը եւ ասել, որ պատրաստ ենք կազմակերպել խորհրդարանական լսումներ մեծ դահլիճում։ Մեր խոստումը ուժի մեջ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով Aravot.am-ի հարցին, -ամսի 22-ին կայանալիք կլոր-սեղանի համար նախապատրաստական աշխատանքներ տարվում են, ի՞նչ փուլում են դրանք, հնարավո՞ր է քննարկումը չկայանա:

Հիշեցնենք, երկու օր առաջ Էդուարդ Շարմազանովի մոտ կայացած հանդիպման ժամանակ, «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի դեմ պայքարող ուսանողների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել`դադարեցնել հացադուլը եւ դասադուլը, կազմակերպել քննարկումներ: Վիճելի հիմնական հարցը, հիշեցնենք, տարկետման իրավունքի տրամադրման կարգում փոփոխություններն են:

ԱԺ փոխնախագահը պնդեց`օրենքը հետ չի կանչվի, սակայն կլինեն կառավարության մոտ 70 որոշումներ, որոնք կարող են մշակվել ուսանողների հետ միասին. «Մի օրում, մի զարկով խնդիրները չեն լուծվի, ուսանողների խնդիրն է եղել իրենց ձայնը լսելի դարձնել, և մենք տրամադրել ենք երկրի ամենաբարձր հարթակը»:

Մեր մյուս հարցին` լուրեր կան, թե ուսանողների մոտ տարաձայնություններ են առաջացել` կապված այդ քննարկման հետ եւ, հնարավոր է, այդ առումով իրենց օրակարգում փոփոխություններ լինեն, Էդուարդ Շարմազանովն ասաց`տեղյակ չէ, բայց այդ օրն ինքը տպավորություն է ստացել, որ գործ ունի լուրջ եւ սկզբունքային երիտասարդների հետ:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930