Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը մտքեր են փոխանակել Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

Նոյեմբեր 17,2017 18:30

Նոյեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած՝ Նիդերլանդների Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլի հետ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում սա Նիդերլանդների խորհրդարանի ղեկավարի առաջին այցն է Հայաստանի և հույս հայտնեց, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշեց, որ մեծ հաճույքով է այցելում Երևան ու կարևորեց Հայաստանի դերակատարությունը որպես կամուրջ Արևելքի եւ Արևմուտքի միջև:

Զրուցակիցները բարձր գնահատեցին խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական համագործակցության և մարդկանց միջև շփումների խթնաման գործում։

Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը կարևորեցին երկու երկրների միջև իրավապայմնագրային դաշտի ընդլայնումը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ հիշատակեց, որ ԵՄ երկրների շարքում Նիդերլանդները հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը։

Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը մտքեր փոխանակեցին հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

ԱԳ նախարարն ու Սենատի նախագահն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

Էդվարդ Նալբանդյանը Նիդեռլանդների Սենատի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930