Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը ուսանողներին իրենց միջազգային օրվա առիթով մարզական տոն էր կազմակերպել (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 17,2017 23:50

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում այսօր ավարտվեց բազկամարտի Հայաստանի համաուսանողական առաջնությունը, որն ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ավանդաբար կազմակերպում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այս տարի առաջնությանը մասնակցեցին Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի, Արցախի եւ Ջավախքի բուհերի ավելի քան 360 ուսանողներ:

Այսօր կայացան եզրափակիչ մենամարտերին ներկա էր նաեւ ՀԱՕԿ նախագահը: Դրանց մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանը ուսանողներին շնորհավորեց իրենց միջազգային օրվա առիթով.

«Մենք լավ ավանդույթ ենք ձեւավորել՝ ամեն տարի այս օրը ուսանողների համար տարբեր միջոցառումներ, այդ թվում նաեւ՝ մարզական, կազմակերպել: Այս առաջնությունը դրանցից մեկն է, որով ուսանողներին տարբեր ոլորտներում իրենց կարողությունները փորձելու, չբացահայտված ունակություններն ու տաղանդը բացահայտելու հնարավորություններ ենք ընձեռում: Նպատակը հստակ է՝ երիտասարդները զբաղվեն սպորտով, լինեն առողջ, ավելի լավ ճանաչեն իրենք իրենց, պայքարեն ու հաղթեն: Այս առաջնությունում մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու նպատակով մեր չեմպիոններին, ազգային հավաքականի անդամներին չենք թողել մասնակցել, որպեսզի պայքարն ավելի հետաքրքիր եւ արդար լինի:

Պրոֆեսիոնալ մարզիկները մի քանի օրից իրենց բազկի ուժը ցույց տալու հնարավորություն կունենան Հայաստանում բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր եւ առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված Հայաստանի առաջնությունում, որին առաջին անգամ կմասնակցեն նաեւ հաշմանդամություն ունեցողները: Նրանք դիմել են ինձ՝ տեղեկացնելով, որ իրենք նույնպես ամբողջ տարի մարզվում են եւ ցանկանում են մասնակցել Հայաստանի առաջնությանը, ցուցադրել իրենց ունակությունները: Ես սիրով ընդունել եմ նրանց առաջարկը: Նաեւ չեմ բացառում, որ այսօրվա հաղթողներից ու մրցանակակիրներից շատերը նույնպես այնտեղ հաջող հանդես գան, դառնան ճանաչված ու գնահատված», – ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ ուսանողները միշտ եղել են իր ուշադրության կենտրոնում եւ հավաստիացրեց, որ այդպես լինելու է միշտ: «Ես միշտ հնարավորություններիս չափով աջակցում եմ ուսանողներին, երիտասարդներին եւ շարունակելու եմ աջակցել: Եվ դա չեմ անում ընտրությունից՝ ընտրություն: Սիրելի ուսանողներ, երիտասարդներ, դուք եք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան: Համարձակ եղեք կյանքում, մի վախեցեք ձեզ փորձել, ստուգել ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ սպորտում: Այդպես ձեր մեջ նոր որակներ կբացահայտեք, ինքներդ ձեզ ավելի լավ կճանաչեք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հորդորելով ավելի համարձակ ու ակտիվ լինել ուսման մեջ, սպորտում եւ կյանքում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930