Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալներին որոշ խցակիցներ պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 18,2017 10:30

«ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կապակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բանն այն է, որ այդ ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալներին որոշ խցակիցներ պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ, ու չնայած ՔԿՀ ղեկավարությունը տեղյակ է եղել կատարվողի մասին, բայց որեւէ քայլ չի ձեռնարկել` կանխելու համար ապօրինությունները:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանին, որը, սակայն, ասել է, թե ինքն արձակուրդում է, ոչնչից տեղյակ չէ: Իսկ նրա տեղակալ Սմբատ Բուլղադարյանն ասել է, թե այդ ամենը սուտ է: Բայց մյուս կողմից նա հավելել է. «Մենք հսկում ենք, պատժում էլ ենք, եթե խաղում էլ են, դա իրենց անձնական գործն է, մենք խցիկում չենք եղել, որ պարզենք՝ ինչ է եղել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930