Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Արփի գյուղում

Նոյեմբեր 18,2017 16:51

Նոյեմբերի 18-ին, ժամը 06:55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող՝ Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) այրվում է կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել՝ 11:52-ին:

Տանիքի (85 քմ) ծածկից ամբողջությամբ այրվել է 40 քմ հատված, իսկ 45 քմ-ը՝ մասնակի, այրվել է նաև մոտ 50 հակ անասնակեր, ծխահարվել՝ 650 հակ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930