Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական նկարահանող խմբին Հայաստանում արգելվե՞լ է նկարահանումներ իրականացնել

Նոյեմբեր 18,2017 20:03

Երեկ Dsnews.ua-ը տարածել էր տեղեկություն, թե ինչպես է ուկրաինական նկարահանող խմբին Հայաստանում արգելվել նկարահանումներ իրականացնել:

Որպես պրոդյուսեր ներկայացած Օքսանա Դիխնիչը նշել է նկարահանող խմբի աշխատանքի արգելման պատճառը՝ մեջբերելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության կողմից նկարահանող խումբը հայտնվել է «սեւ» ցուցակում, քանի որ աշխատել է Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտության տարածքում:

Պրոդյուսերի խոսքերով՝ նկարահանող խումբը գործուղման է գնացել Հայաստան՝ ստանալով արտաքին գործերի նախարարության հավատարմագիր, բայց ժամանելով Հայաստան` նրանց սպասվել է անակնկալ՝ չթողնելով նրանց երկիր մուտք գործել. «Պաշտոնական ժխտման պատճառը նշել են Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտության տարածքում նկարահանող խմբի աշխատանքը»:

Ըստ Օքսանա Դիխնիչի` այդ արգելքը վերաբերում է Մաքսային Միության կազմում գտնվող երկրներին՝ կոչ անելով իր այն գործընկերներին, որոնք պատրաստվում են այդ երկրներ գործուղվել, հաշվի առնեն այդ հանգամանքը:

Aravot.am-ը այս մասին հետաքրքրվեց արտաքին գործերի նախարարության լրատվության բաժնից, որին ի պատասխան ասվեց. «Տվյալ հեռուստաընկերությունից ՀՀ ԱԳՆ հավատարմագրման հայտ չի ստացվել»։

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930