Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Ես եմ» ծրագրից հանկարծ հրաժարվածի արդեն ծառայած օրերը կազմեն 2 տարի, նա կզորացրվի (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 10:34

Մեկ ամիս անց՝ ձմեռային զորակոչի ընթացքում ՊՆ «Ես եմ» ծրագրին դիմածները վիճակահանության չեն մասնակցի, այլ նրանցից կձեւավորվի համապատասխան զինվորական ստորաբաժանում՝ ըստ դիմածների թվի: Այս մասին «Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» դասընթացի մասնակից-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը: Նրա փոխանցմամբ՝ ծրագրին դիմածների ծառայության վայրը որոշելու է ՊՆ-ն:

Սիմոնյանը հստակեցրեց «Ես եմ» ծրագրի որոշ դրույթներ, որոնք, իր խոսքով, դուրս են մնացել մամուլի եւ հասարակության ուշադրությունից: Նշեց, որ ծրագրի ընթացքում, երբ ծառայությունը տեւում է 3 տարի, յուրաքանչյուր ամիս 7-օրյա արձակուրդ է հատկացվում. այսինքն՝ 3 տարում զինծառայողը մոտ 8 ամիս տանն է գտնվելու: «Եթե նա ինչ-ինչ խնդիրների պատճառով հրաժարվում է ծրագրից, եւ նրա ծառայած օրերի համագումարը գերազանցում է երկու տարին, նա արձակվում է ծառայությունից, որովհետեւ արդեն իսկ իրականացրած է լինում 2 տարվա զինվորական ծառայությունը: Իսկ եթե ոչ, շարունակում է զինվորական ծառայությունը՝ առանց «Ես եմ»-ով նախատեսված պայմանների: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե երբ կհրաժարվի, զինվորը ծառայելու է 24 ամիս»,-հայտնեց Սասուն Սիմոնյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ 5 ամիս պատրաստություն անցնելուց եւ մարտական ծառայության անցնելուն պես միայն կտրվի ամսական հասանելիք արձակուրդը, իսկ ծառայության ավարտին տրվելիք 5 միլիոն դրամը հնարավոր է օգտագործել միայն երեք ոլորտներում՝ կրթություն, բիզնես-ծրագիր (գյուղատնտեսություն), բնակարանի ձեռքբերում:

Հիշեցնենք՝ 18 տարին լրացածներն այսուհետեւ տարկետման իրավունքից կարող են օգտվել միայն ՊՆ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին դիմելով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930