Լրահոս
Օրվա լրահոսը

Կրասնոդար-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ

Նոյեմբեր 20,2017 12:37

Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:

Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և «LADA Priora» մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները:

Վարորդները և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1958 թ. ծնված Մայա Շամպարովան տեղում զոհվել են, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1968 թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկնեը տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930