Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի պատասխանը՝ Լավրովին, թե Ադրբեջանին ԵՏՄ մտցնենք. «Այլ բան է ցանկությունը, այլ բան է իրականացումը» (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 15:05

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ այսօր Բաքվում հայտարարել է, որ ուրախ կլինեն Ադրբեջանին տեսնել ԵՏՄ-ում: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր կառույց նախաձեռնողները ցանկանում են տեսնել իրենց կառույցն ընդլայնված: Եթե ձեզ թվում է, որ ամբողջ ՌԴ-ն, ՌԴ արտգործնախարարը միայն պետք է ապրի Հայաստանի պրոբլեմներով, ես այդպես չեմ կարծում: Մտածում են, որ եթե վերջիվերջո այս հանգուցալուծումը պետք է լինի եւ գնալու են հաշտության, ինչի բաց թողնի Ադրբեջանին, քանի որ պոստսովետական երկիր է: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Այլ բան է ցանկությունը, այլ բան է իրականացումը»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քանի կա ղարաբաղյան խնդիրը, դրա լուծումն ինքը չի տեսնում. «Գիտեք, որ եթե որեւէ երկիր դեմ է լինում, չի կարող մտնել այդ միություն»:

Հարցին՝ Լավրովի այցն ինչպե՞ս եք ընդունում, Բաքվից Երեւան է ժամանում, հնարավո՞ր է լավրովյան նոր պլան լինի՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Սա առաջին դեպքը չէ, երբ արտգործնախարարը կամ Մինսկի խմբի համանախագահները նման շրջայց են կատարում՝ կամ Երեւան-Բաքու, կամ Բաքու-Երեւան: Սա հերթական այցերից մեկն է: Համենայնդեպս, ինչ պլաններ եղել են, այդ պլանների մասին երկու նախագահները հանդիպումների ժամանակ արդեն որոշում կայացրել են, նոր անակնկալներ չեմ կարծում, որ կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930