Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում հավաքագրում են մինչև 28 տարեկան պայմանագրայինների՝ չնայած օրենքով սահմանված 40-ի. razm.info

Նոյեմբեր 20,2017 16:49

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային զինծառայողների ընդունելության հերթական ժամկետները: Դիմումները պետք է ներկայացվեն 2017 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 4-ը: Ընդունվածները կանցնեն պատրաստության դասընթաց: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Հատկանշական է, որ, չնայած համաձայն Ադրբեջանի «Զինվորական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի պայմանագրային զինծառայության կարող են ընդունվել՝

-նվազագույնը լիարժեք միջնակարգ կրթությամբ, օրենքով սահմանված կարգով պարտադիր զինծառայությունն անցած, մինչև 40 տարեկան զինվորականները (բացառությամբ սպաների, ենթասպաների և միչմանների), 19-40 տարեկան կանայք,

Սակայն այս անգամ ընդունելություն հայտարարվել է միայն մինչև 28 տարին լրացած քաղաքացիների համար: Նման սահմանափակում առաջին անգամ նկատվել էր 2017 թ. մայիսին՝ պայմանագրային ենթասպաների ընդունելության մասին հայտարարությունում: Այս տարիքային նեղ սահմանափակման պատճառները չեն նշվում:

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930