Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն առաջարկեց կազմակերպել աջ ձեռքով բացարձակ առաջնություն (ֆոտոշարք)

Նոյեմբեր 21,2017 10:22

Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված Հայաստանի բազկամարտի առաջնությունը 2004 թվականից անցկացվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո։ Երեկ երկու ձեռքով իրենց բազկի ուժը չափեցին շուրջ 400 մարզիկներ, այդ թվում՝ գեղեցիկ սեռի 10 ներկայացուցիչներ եւ սահմանափակ կարողություններով շուրջ 30 անձինք։

ՀԱՕԿ նախագահն ամեն տարի ներկա է լինում իր մարզիչ եւ ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված առաջնությանը: Երեկ էլ բացառություն չէր:

Գագիկ Ծառուկյանը հետեւեց պայքարին, ընթացքում մոտեցավ մասնակիցներին, զրուցեց նրանց հետ, սահմանափակ կարողություններով մասնակիցներից հետաքրքրվեց նրանց մարզումային պայմաններով, կենսական խնդիրներով եւ բոլոր հարցերին հենց տեղում լուծումներ տվեց:

Առաջնության ավարտին Գագիկ Ծառուկյանն առաջարկեց կազմակերպել նաեւ աջ ձեռքով բացարձակ առաջնություն, որին ըստ ցանկության մասնակցեցին ըստ քաշային կարգերի չեմպիոնական տիտղոս նվաճած բազկամարտիկները: Գրանցվեց վեց հոգի եւ չեմպիոնների պայքարում հաղթող դարձավ Կոտայքի մարզը ներկայացնող 70 կգ քաշային, 2016 թվականի աշխարհի չեմպիոն եւ այս տարվա արծաթե մեդալակիր Էմիլ Ամիրշադյանը::

Հայաստանի բազկամարտի առաջնության բոլոր հաղթողները եւ մրցանակակիրները պարգեւատրվեցին Գագիկ Ծառուկյանի սահմանած մեդալներով, գավաթներով, դիպլոմներով եւ դրամական խոշոր մրցանակներով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930