Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Փելեշյանը գողական չէ, թասիբով վանաձորցի է. «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2017 11:49

Այսօր Վանաձորի ավագանու արտահերթ նիստի ընթացքում, ՀՎԿ Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվելու է Վանաձորի փոխքաղաքապետ։ Փելեշյանը Վանաձորում հայտնի գողական է, եւ արդեն մի քանի օր է՝ վանաձորցիները կատակներ են անում, թե քաղաքապետի գործուղումների ժամանակ հանրապետության երրորդ քաղաքը մնալու է գողականի հույսին։ Այս առթիվ զրուցեցինք Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։

– Արդեն մի քանի օր է՝ բոլորը քննարկում են, որ Ձեր առաջին տեղակալը գողական է, Դուք այդ փաստից չե՞ք նեղվում։

– Գիտե՞ք ինչ կա, Արկադի Փելեշյանը գողական չի, Արկադի Փելեշյանը

ՀՎԿ ցուցակը գլխավորող էն թեկնածուն ա, որը որ Վանաձոր քաղաքում մոտ 6 հազար ձայն ա ստացել, հետեւաբար՝ ժողովրդի քվեն ստացած մարդու մասին նման որակումներ անելը տեղին չէ։

– Դուք վստահ եք, որ ինքը գողակա՞ն չէ։

– Ես վստահ եմ, որ ինքը նորմալ հայ տղամարդ է, ախր, ի՞նչ է նշանակում գողական… ես եթե հիմա երաժիշտների հետ առնչվում եմ, ուրեմն երաժիշտ եմ դառնում։ Ինքն էդ կյանքով չի ապրում, ինքը 15 տարեկանից անհայր է մեծացել, գործարար է, իր բիզնեսով է զբաղվում, եւ ես չի, որ մարդկային որակների առումով պիտի որոշիչ լինեմ։ Վանաձորի մի ստվար հատված իր ձայնը տվել է Փելեշյանի գլխավորած ցուցակին, եւ չի կարելի էդ մարդու հետ նման կերպ խոսել։

– Մի խոսքով՝ արդարացված չեն վանաձորցիների մտահոգությունները, որ Ձեր գործուղումների ժամանակ քաղաքը գողականի ղեկավարմանը կհանձնվի։

– Արկադի Փելեշյանը թասիբով վանաձորցի է, մտավախություն չկա, մեր միջեւ ընկերական եւ մարդկային նորմալ հարաբերություններ կան, մենք մի բակում ենք մեծացել, նման խնդիր չի կարող առաջ գալ իմ բացակայության հետ կապված։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930