Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ դիմաց ամբողջությամբ այրվել է մի ավտոմեքենա, մյուսն էլ ջերմահարվել է

Նոյեմբեր 21,2017 15:03

Նոյեմբերի 21-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:16-ին, մարվել՝ 12:21-ին:

Այրվել է «Mercedes E» մակնիշի 34 TN 239 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) ամբողջությամբ և ջերմահարվել՝ «Nissan March» մակնիշի 61 SZ 600 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ. Ս.) բեռնախցիկի հատվածը:

Պարզվել է՝ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ընթացքի ժամանակ:

Ընթանում է հետաքննություն հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար. նշանակվելու է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930