Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրանսուա Ռոշբլուանի ներդրումը Ֆրանսիա-Արցախ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման գործում

Նոյեմբեր 21,2017 16:25

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Սեն Շամոն քաղաք, հանդիպում ունեցել քաղաքապետի, տեղական իշխանությունների պատասխանատուների, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ ստեղծված ջերմ մթնոլորտում Արցախի պատվիրակությունն իրեն զգում է Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի ժողովուրդը հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է, եւ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի, նրա տարբեր վարչական միավորումների, քաղաքների ու համայնքների հետ փոխգործակցության խորացմամբ:

Անդրադառնալով Ֆրանսուա Ռոշբլուանի գործունեությանը՝ Նախագահ Սահակյանն այն բնութագրել է որպես մարդասիրության, անկեղծ բարեկամության, սկզբունքայնության, համամարդկային արժեքներին հավատարմության օրինակելի դրսեւորում՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Ֆրանսիա-Արցախ հարաբերությունների եւ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման ու ընդլայնման գործում:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930