Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ոչ կոռեկտ մոտեցում է». Լավրովը Երեւանից բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 17:36

Երեւանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանեց այն փաստը, որը ԱՄՆ-ն հրաժարվել է սատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դատապարտող հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ Դամասկոսում ՌԴ դեսպանատան վրա հերթական հարձակումն է եղել. շենքն ականակոծվել է:

«Զարմացած չեմ ԱՄՆ-ի դիրքորոշումից…առաջին անգամ չէ, երբ մեր դեսպանատունը նման հարձակման է ենթարկվում: Եղել են դեպքեր, երբ արկերը հենց դեսպանատան տարածքում են ընկել: Ամեն անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ունակ չէր լինում արձագանքել այդ ահաբեկչական հարձակումներին եւ միջազգային իրավունքի նման խախտումներին»,-նկատեց Լավրովը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի կարող գործընկերային մոտեցում համարվել. «Դա ոչ կոռեկտ մոտեցում է: Ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետեւ Սիրիայում ԱՄՆ-ի հետ ահաբեկիչներին քննադատելու հարցում մենք հայտարարի չեկանք՝ դեռ խնդիրներ կան: Բացի այդ, տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն իր օրակարգի համար է որոշակիորեն օգտագործում ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումներին»:

Սերգեյ Լավրովը հավելեց, որ առաջիկա օրերին Ռուսաստանը կշարունակի երկխոսել ամերիկացի գործընկերների հետ եւ խնդիրը քննարկել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930