Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են չհայտարարագրված դեղամիջոցներ

Նոյեմբեր 22,2017 10:52

Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենայի դռների հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են 21 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք, որոնք վարորդը նպատակ է ունեցել իրացնել Երևանի դեղատներում:

Դեղորայքի հաջորդ խմբաքանակը հայտնաբերվել է Բավրայի մաքսակետում՝ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության և մաքսակետի աշխատակիցների համագործակցության արդյունքում. վրացական կապարակնիքով կնքված 17 կգ ընդհանուր քաշով դեղորայքը քաղաքացին թաքցրել է բեռնախցիկում հատուկ պատրաստված թաքստոցում: Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ ընթացիկ տարում գերակշռել են նաև տարբեր տեսակի հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. մաքսային հսկողությունը շրջանցելու հիմնական թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին:

Իսկ անօրինական ճանապարհով ոչ հոգեմետ դեղամիջոցների ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Բագրատաշենի անցակետում: Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացմամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մաքսային հսկողությունն այլ հարթակ է տեղափոխվել: Արդիական ենթակառուցվածքների և նորագույն սարքավորումների ներդրմամբ նորակառույց մաքսակետերում հսկողական միջոցառումներն առավել արդյունավետ, բայց, միևնույն ժամանակ, աննկատ են դարձել՝ բացառելով գործառույթների կրկնությունը:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930