Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվեց ՀՀ համագործակցության գրասենյակ

Նոյեմբեր 22,2017 10:55

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի՝ ՉԺՀ Ցինտաո քաղաք կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի նախագահ Լու Ճանգի հետ:

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ համագործակցության գրասենյակի բացման արարողությունը, որն ազդարարվեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի միջև պայմանագրերի ստորագրմամբ: Համագործակցության պայմանագիր ստորագրվեց նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի միջև:

«Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի հետ ՀՀ համագործակցության գրասենյակի բացման վերաբերյալ շուրջ կես տարի տևած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայկական կողմից գրասենյակի գործառույթները իրականացվելու են ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից: Գրասենյակի գործառույթները տարածվելու են Չինաստանի հյուսիսային հատվածում՝ ընդգրկելով 19 նահանգներ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930