Լրահոս
Օրվա լրահոսը

Դա դատավորի անկախության լուրջ խախտում կլինի. «Հրապարակ»

Նոյեմբեր 22,2017 11:55

Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը, ով միաժամանակ նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալն է, մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ Հայաստանից Եվրոպական դատարան ուղարկվող դիմումները վերջին տարիներին ավելացե՞լ են, թե՞ պակասել։ Նա ասաց, որ նման վիճակագրություն չեն վարում, չեն էլ կարող վարել, դա անում է միայն Եվրոպական դատարանը, որի արդյունքները տեղադրվում են

կայքում, ուստի այդ միտումները, դինամիկան տեսանելի են միայն կայքում։ Նա չկարողացավ ասել նաեւ, թե ԵԴ-ի կողմից կայացված ՀՀ-ին վերաբերող վճիռների որ մասն է բավարարվում, որ մասը՝ ոչ։ Փոխնախարարը միայն տեսական վերլուծություն արեց, թե, բնականաբար, ժամանակի ընթացքում պիտի ավելանա, որովհետեւ այն գանգատները, որոնք մի քանի տարի առաջ են ներկայացվել եւ արդեն հասունացել են վճիռ դառնալու համար, արդեն իրենց արագացումն են ունենում եւ դառնում են վճիռներ։ «Բայց դրանից եզրակացնել, որ վճիռների թվի ավելացումը խոսում է այն մասին, որ Հայաստանում արդարադատության որակը նվազել է, նման բան չի կարող լինել»,- ասաց փոխնախարարը։

– Իսկ այս ոլորտում որակական ի՞նչ փոփոխություններ եք տեսնում։

– Որակական փոփոխությունների առումով՝ ուրեմն կան խնդիրներ, որոնք կարծես թե որոշակիորեն մտահոգիչ են, համակարգային են, դրանց ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, եւ համապատասխան հանձնարարականներ կան, կառավարությունը դրանցով զբաղվում է, իսկ, ընդհանուր առմամբ, կարող են լինել էպիզոդիկ խախտումներ, ինչ-որ ծառայողների թերացումներ կամ ուղղակի օրենքի բացի կամ թերության արդյունք, որի հետեւանքով ինչ-ինչ պատճառներով գանգատը հայտնվում է Եվրոպական դատարանում։

– Անկախ դինամիկայից, փաստ է, որ կառավարությունը տասնյակ հազարավոր եվրոներ է տրամադրում՝ ԵԴ վճիռներով ՀՀ քաղաքացիներին փոխհատուցելու համար։ Ինչո՞ւ պիտի դատավորի սխալի պատճառով մենք վճարենք։

– Ասեմ Ձեզ. որովհետեւ համաձայնագրի, կոնվենցիայի կողմ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, եւ խախտում արձանագրվելու դեպքում վճռի պահանջները պետք է կատարի պետությունը։ Նախ պետք է հասկանանք՝ որքանով է դատավորի սխալն առկա եղել, որքանով է դատավորը թերացել, պետք է հասկանանք՝ այդ սխալի հիմքում ինչ դրդապատճառներ են եղել, ըստ դրա՝ արդեն եզրահանգել, թե արդյոք առկա է այն հիմքը, որի արդյունքում կարելի է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել։ Սա լրիվ ուրիշ հարց է։ Իսկ ինչ վերաբերում է վճարներին, ապա դա ընդունված պրակտիկա է, եւ հենց կոնվենցիան պահանջում է, որ պետությունն ինքը պետք է այդ գումարը փոխհատուցի։

– Պետությունը կարող է հարակից կարգավորումներով այդ գումարը վճարել ոչ թե հարկատուների գրպանից, այլ գանձի այդ դատավորներից։

– Ներողություն, էստեղ պետք է նաեւ նկատի ունենանք, որ շատ հաճախ այդ պատասխանատու դատավորն արդեն թոշակի է անցած լինում, կամ ինչ-ինչ պատճառներով նրա մեղքը, այսպես ասած կամ սխալը չի կարող ապացուցվել, կամ դիտավորություն չի եղել եւ այլն։ Այսինքն՝ դատավորին սրանով կաշկանդել, որ գիտե՞ք ինչ, եթե հանկարծ վաղը, մյուս օրը իր կայացրած դատական ակտի արդյունքում պետությունը պետք է գումար փոխանցի, հետո գալու են իրենից վերցնեն, սա դատավորի անկախության լուրջ խարխլում է։ Դուք էդ տեսանկյունից նայե՞լ եք հարցին:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930