Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողորմելի՜». Արայիկ Խանդոյանին զայրացրեց դատախազի վարքագիծը (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2017 13:00

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով  հերթական դատական նիստում այսօր պաշտպաններից Լուսինե Սահակյանը ներկայացրեց ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդություն, որի դեմ առարկեցին մեղադրող-դատախազներ Արամ Արամյանը եւ Պետրոս Պետրոսյանը:

Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը եւ Պավլիկ Մանուկյանը տեղից խոսելով իրենց հերթին առարկեցին նրանց դիրքորոշման առնչությամբ: Դատավոր Մեսրոպ Մակյանը վերջիններիս հորդորեց կարգը չխախտել: Խանդոյանը, սակայն, շարունակում էր տեղից խոսել: «Մենք կարգ խախտող չենք, այս ողորմելիներն են խախտում»,-դիմելով դատախազներին՝ ասաց Արայիկ Խանդոյանը:

«Աչքերիս մեջ նայի՝ ո՞վ է ամբաստանյալը»,-դիմելով դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ նետեց Խանդոյանը: Նրան զայրացրեց այն փաստը, որը մեղադրողն իրեն «ամբաստանյալ»-ով դիմեց:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, ի տարբերություն այս գործով մյուս մասով դատավոր Արտուշ Գաբրիելյանի, որը նախկինում կիրառում էր ամբաստանյալին 4-8 ժամով նիստերից հեռացնելու սանկցիա, Խանդոյանին հեռացրեց մեկ ժամով: Այնուհետեւ, ընդմիջումից հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց Լուսինե Սահակյանի նշյալ միջնորդությունը մերժել, քանի որ Էդվարդ Գրիգորյանի եւ Սեդրակ Նազարյանի կալանքը վերացնելու հիմքեր չկան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930