Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարզերի աշակերտները մասնակցում են Թերի Ջորջի հետ զրույցին

Նոյեմբեր 22,2017 14:40

Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու Հացիկ և Արագածավան գյուղերի ավագ դպրոցականները մասնակցեցին գրող և ռեժիսոր Թերի Ջորջի («Խոստումը», «Ռոանդա հյուրանոց», «Հանուն Հոր»), պրոդյուսեր Էրիկ Էրսաիլյանի, Լոս Անջելեսի (ԱՄՆ) և Ամանի (Հորդանան) երիտասարդների հետ վիրտուալ զրույցին։

Հանդուրժողականության միջազգային օրը «Գլոբալ Նոմադս» ընկերությունը կազմակերպել էր «Սիրուն» վիրտուալ նախագիծը։ Այն նպատակ ուներ երկխոսություն աշխարհում կատարվող անարդարությունների շուրջ։ Հիմնադրամի շահառու գյուղերի աշակերտները հավաքվել էին COAF-ի կողմից նորոգված Հացիկի դպրոցում՝ առցանց միանալու իրենց զրուցակիցներին աշխարհի տարբեր ծայրերում։

«Սիրունը» կրթական ռեսուրս է, որը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հիմնական թեման է՝ «լռությունն է ծնում անարդարությունը» կարգախոսով։ Որպես վիրտուալ իրականության փորձ՝ այն դիտորդին հնարավորություն է ընձեռում պատմական կարևորագույն պահին հայտնվել Օսմանյան գյուղերից մեկում՝ կարեկցանք տարածելով ցեղասպանության, քաղաքացիական պատերազմի և հակամարտությունների խաչմերուկում հայտնված սովորական մարդու սարսափելի ընտրության և փորձի նկատմամբ։

Աշակերտները կարծիքներ փոխանակեցին Ցեղասպանության չճանաչված լինելու փաստի շուրջ, խոսեցին այն մասին, թե ինչպես կանխեն դպրոցում առկա բուլինգն այն աշակերտների հանդեպ, ովքեր տարբեր են, և ինչու է անհանդուրժողականությունը հանգեցրել այսքան սպանությունների ամբողջ աշխարհում։

«Անչափ ուրախալի է տեսնել, որ մեր երիտասարդները հանդուրժող ու լայնախոհ են, ու նրանց պատմական հիշողության մեջ արմատացած չեն ատելությունն ու զայրույթը»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930