Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես անվտանգ խաղալիք ընտրել. մասնագետի խորհուրդներ

Նոյեմբեր 22,2017 14:57

«Շուկայում կան խաղալիքներ, որոնք պարունակում են ֆտալատներ, որոնք վնասակար են օրգանիզմի համար, կարող են լինել անդառնալի հետևանքներ»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը զգուշացրեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայր ՀԿ-ի գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ հետազոտություն են իրականացրել ոչ թանկարժեք և ոչ բրենդային խաղալիքների շրջանում: Հետազոտվել են հինգ երկրների 16 խաղալիքներ՝ 5-ը չինական, 3-ը ռուսական, մեկը վիետնամական, երկուսն անհայտ ծագման: Տիկին Գրիգորյանը նշեց, որ դրանք բոլորն էլ պարունակել են ֆտալատներ. «Ֆտալատն ունի վնասակար ազդեցություն: Կարող է ախտահարել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ազդել գլխուղեղի վրա: Այն ունի կուտակվելու հատկություն ճարպային հյուսվածքներում: Նման է կանանց հորմոններին, ուստի կարող է երիտասարդների մոտ կրծքագեղձի, արգանդի քաղցկեղ առաջացնել, հանգեցնել անպտղության: Եթե երեխան ֆտալատ պարունակող խաղալիք է դնում բերանը, կարող են առաջանալ անդառնալի երևույթներ, օրինակ՝ շաքարային դիաբետ»:

Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ 2016-ին 19 երկրներ եկան այն գիտակցության, որ ֆտալատները վտանգավոր են: Անգամ Չինաստանն է հրաժարվել ֆտալատների կիրառությունից:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը հայտարարեց՝ խնդիրը շատ լուրջ է: Նա տեղեկացրեց, որ  տեսչական մարմինը 2017-ի ապրիլից իրականացնում է ստուգումները. «2017-ին 17 տնտեսվարող սուբյեկտների մոտ և՛ արտադրող, և՛ ներմուծող, իրականացվել են ստուգումներ: 12-ում դրանք ավարտվել են: Այդ տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ ինչպես սերտիֆիկատների, այնպես էլ մակնշման հետ կապված»:

Պարոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ քիչ-քիչ կարգավորվում է  ոլորտը. սերտիֆիկատների գրանցման գործընթացում 24 տոկոս աճ է գրանցվել: Խաղալիք գնելու համար ՝ըստ պարոն Մկրտչյանի անվտանգության երաշխիքը սերտիֆիկատի առկայություննե է. «Ավելի լավ է տասը խաղալիքի փոխարեն մեկը գնել, սերտիֆիկատ պահանջել, որը անվտանգ լինելու հիմք է»:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելմանազգային կենտրոնի` աշխատանքի, հիգիենայի, ճառագայթային և քիմիական անվտանգության բաժնի պետ Հովսեփ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կարգավորվում է ոլորտը. կան նորմեր, որոնք սահմանում են չափորոշիչներ.  «Այսօր արդեն իսկ ավարտին է մոտենում ֆտալատների արգելման որոշման հետ կապված գործընթացը, որը կմտնի ԵԱՏՄ կանոնակարգի մեջ: ԵԱՏՄ երկրներում ֆտալտների օգտագործումն արգելվում է»:

ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստեփան Գրիգորյանը մանրամասներ հաղորդեց ֆտալատների ռիսկերի մասին. «Ֆտալատները վտանգավոր նյութեր են: Դրանք ունենք օրգանիզմում կուտակվելու հատկություն: Հատուկ կլանիչներ դեռ չկան, որ դրանք չեզոքացնեն օրգանիզմի մեջ»: Պարոն Գրիգորյանը խաղալիք գնելու համար գործնական խորհուրդներ տվեց. «Շատ հոտավետ խաղալիքները պարունակում են ֆտալատների մեծ քանակ: Խաղալիք գնելիս ուշադրություն պետք է դարձնել. շատ վառ գույնով խաղալիքները կարող են պարունակել հատուկ ներկանյութեր, որոնց մեջ պարունակվում է արճիճ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930