Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կոպիտ կերպով պատրաստ եք խախտել օրենքը». ինքնաբացարկ՝ «Ծռերի» գործով դատավորին

Նոյեմբեր 22,2017 15:07

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով  դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց, որպեսզի դատավորի պահանջով ներկայացվի նիստերի դահլիճում ներկա դատախազներից Արամ Արամյանի համապատասխան լիազորագիրը, որով նա այս գործով հանդես է գալիս որպես մեղադրող: Մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը դատավոր Մեսրոպ Մակյանին հիշեցրեց, որ լիազորագիրը տրամադրվել է դեռեւս հունիսին:

Պաշտպանական կողմն առարկեց՝ նկատելով, որ «Սասնա ծռերի» գործը բաժանվել է երեք մասի, եւ գործի քննության սկզբում դատախազին տրված լիազորագիրը չի կարող «ավտոմատ կերպով» գործել նաեւ այժմ: Դատավորը, միեւնույնն է, միջնորդությունը մերժեց, ինչից հետո Դավիթ Գյուրջյանը նրա դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ ընդգծելով, որ նա համապատասխան տեխնիկական խնդրին չցանկացավ լուծում տալ, էլ չասած՝ առաջիկա դատավարական կարեւոր գործողությունների մասին:  «Դուք կանխակալ վերաբերմունք եք դրսեւորում եւ կոպիտ կերպով պատրաստ եք խախտել օրենքը, միայն թե մեղադրող կողմի համար ոչ ձեռնտու գործողություն չկատարեք»,-դիմելով դատավորին՝ ասաց Դավիթ Գյուրջյանը:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել` համարելով, որ այն հիմնավորված չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930